Jaguar MENA-ն ներկայացրեց Forward Thinkers շարքի երկրորդ տեսանյութը, որը պատմում է ԱՄԷ առավել ազդեցիկ գործարարներից և մոտիվացիոն խոսնակների մեկի՝ Անաս Բուխաշի պատմությունը։ Անասը հաջողությամբ զրոյից կառուցել է սեփական բիզնեսը, և իր ուղին լի է վճռականությամբ, նվաճումների ծարավով ու տաղանդով։
Jaguar MENA-ի "Forward Thinkers" ֆիլմաշարը մեկնարկել է այս տարի որպես ապրանքանշանի "The Art of Performance" հարթակի մաս և նշանավորում է ամբողջ տարածաշրջանում ընկերության մոդելային շարքի ընդլայնումը և կրեատիվ կոնտենտի օգնությամբ մարտահրավեր է նետում նորարարության և կատարելության մասին ավանդական պատկերացումներին։ Համագործակցելով ԱՄԷ-ն, Քուվեյթը, Լիբանանը և Սաուդյան Արաբիան ներկայացնող "Forward Thinkers"-ների հետ՝ նախագիծը կիսվում է տարբեր անհատների պատմություններով, նրանց նվաճումներով և նվիրվածությամբ՝ իրենց համապատասխան ոլորտներում։ "The Art of Performance" platform to celebrate the company's expanding line up of vehicles across the region while challenging the conventional perceptions of innovation and performance through creative content. Collaborating with "Forward Thinkers" from the UAE, Kuwait, Lebanon and KSA, the project shares stories of different individuals, their accomplishments and dedication in each of their respective fields.
Անասը սկսում է իր պատմությունը՝ կենտրոնանալով այն կրքի վրա, որով առաջնորդվում է աշխատանքում և որով պայմանավորում է հաջողությունը։ Ինչպես և Jaguar XE-ն, այս պրոֆեսիոնալը հայտնի է բիզնեսում ունեցած իր նվաճումներով։ "Ինձ դուր են գալիս ձեռքբերումները, ես սիրում եմ նախագծեր սկսել և զբաղվել այն ամենով, ինչի հանդեպ մեծ կիրք ունեմ։"
Մշտապես բոլորից մեկ քայլ առաջ լինելու վճռականությամբ լեցուն ու վառ բնավորությամբ այս 33-ամյա էմիրատցին արդեն հասել է իր նպատակներից մի քանիսին։ Անասի առաջադիմական մտածելակերպը և սահմանները ընդլայնելու խիզախությունը թույլ են տվել նրան հիմնել տաղանդների կառավարման և մարքեթինգի Bukhash Brothers գործակալությունը, ինչպես նաև դառնալ Ahdaaf սպորտային ակումբի կառավարող գործընկեր։ Bukhash Brothers while also becoming the Managing Partner of Ahdaaf Sports Club.
Մեկնաբանելով առաջին հաջողությունները՝ "Forward Thinker" ծրագրի մասնակցիը ԱՄԷ-ից՝ նշեց․ "Իմ կենսակեպը արագ է և ուղղված ապագային։ Ես ինձ ուժեղ եմ համարում որոշումներ կայացնելու հարցում, քանզի համարում եմ, որ դա շատ կարևոր գործոն է հաջողության հասնելու տեսանկյունից։"
Գործարարին ու մոտիվացիոն խոսնակին բնորոշ դինամիկ անձնական գծերի միջոցով, այս տեսանյութը մարմնավորում է Jaguar-ի ոգին ու ցուցադրում է նրա բիզնեսի հիմքում ընկած կիրքը։ «Ելույթ ունենալու արվեստը ինձ համար առավել է ամեն ինչից, քանի որ հենց այն է ինձ այսօր դարձնում բացառիկ և օգնում հասնել հաջողության։ Ես կիրքը համարում եմ իմ շարժիչը։»
Պատկերասրահին ծանոթացե՛ք այստեղ։