BERNARD KHOURY - EPISODE 1



FORWARD THINKER BERNARD KHOURY EPISODE


Պրեմիում ավտոմեքենաների արտադրող Jaguar ընկերությունը բոլորովին վերջերս ներկայացրեց իր "Forward Thinkers" ֆիլմաշարի հաջորդ էպիզոդը, որին մասնակցում է լիբանանցի հայտնի ճարտարապետ և կուրատոր Բերնար Խուրին, որը խոսում է նորարարությունների, ճարտարապետության և կատարելության մասին։


Անմիջապես խորանալով հարցի էության մեջ, Բերնարը ենթադրում է, որ ավտոմեքենայի գրավչությունը ուղղակիորեն կախված է դրա բնութագրերի, հնարավորությունների ու նորարարական լուծումների հետ։ Հիմվելով սեփական փորձի և Jaguar XE-ի հանդեպ ձեռք բերված կրքի վրա՝ Բերնարը բացատրում, թե ինչպես է Jaguar XE-ն նրո չափորոշիչ սահմանում իր սեգմենտում․ «Ես մի տեսակ հրաժարվել էի ժամանակակից շքեղ բարձրակարգ ավտոմեքենաներից, քանի որ պարզապես համարում էի դրանք մի փոքր ձանձրալի և մի փոքր չափազանց կատարյալ։ Սակայն այս մեկը հետաքրքիր ավտոմեքենա է, քանի որ զգացմունքներ է առաջացնում։ Այն շատ դինամիկ է, ընկալուչ և հագեցած է նոր հետաքրքիր տեխնոլոգիաներով։»


Վերադառնալով ավտոմոբիլային նախագծման արմատներին՝ Բերնարը նշում է․ «Կար ժամանակ, երբ ավտոմոբիլային դիզայնը հիմնված էր միամիտ հայտնագործությունների վրա, որոնք ստեղծում էին անսովոր և զարմանալի լուծումներ։ Այսօր նման մոտեցումները շատ հազվադեպ են հանդիպում։ Կարծում եմ, որ Jaguar XE-ն մի ավտոմեքենա է, որը մի փոքր այլ ուղղությամբ է շարժվում։ Ապրանքանիշը փորձել է վերաիմաստավորել այս մոդելը և առաջ մղել այս առանձնահատուկ դասը։»։


Ավելին իմանալու համար դիտե՛ք Բերնարի մասին պատմող ‘Forward Thinker' ֆիլմը Jaguar MENA-ի YouTube-յան ալիքում։


"Forward Thinkers" ֆիլմաշարը իրականացվում է Jaguar-ի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային "The Art of Performance" հարթակի մաս, որի նպատակն է գտնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հուզում են զգացմունքները և արվեստ դառնալու համար անցնում են պայմանակնություններից անդին։ "Forward Thinkers" ֆիլմաշարի հաջորդ հատվածում դուք կծանոթանաք MENA տարածաշրջանում է այնպիսի ազդեցիկ մարդակնց հետ, ինչպիսին է Նասեր իբն Աբդելջալիլը (Մարոկկո)։ "Forward Thinkers" film series was launched as part of Jaguar Middle East and North Africa's "The Art of Performance" platform which aims to recognize performance that excites the senses and pushes past the limits of convention to become art. Upcoming "Forward Thinkers" films in this second series will feature MENA influencers Nacer Ibn Abdeljalil (Morocco).


Ավելի շատ պատկերներ դիտե՛ք այստեղ։