JAGUAR MENA INTRODUCE FORWARD THINKER - LEADING BUSINESSMAN AND DESIGNER LOAI NASEEM



FORWARD THINKER LOAI NASEEM EPISODE


Jaguar MENA-ն թողարկել է "Forward Thinkers" շարքի երրորդ ֆիլմը, որը նվիրված է սաուդյան Lomar նորաձևության տան հիմնադիր՝ Լոայ Նասեմի պատմությանը։ Գլխավորելով տարածաշրջանի առավել հաջողակ նորաձևության տներից մեկը՝ Լոայ Նասեմն իր թիմի հետ աշխատում է եզակի հավաքածուների ստեղծման վրա, որոնք հարամրեցված կլինեն MENA տարածաշրջանում բնակվող տղամարդկանց և կանանց կենասկերպին։ "Forward Thinkers" series with the story of Loai Naseem, founder of the Saudi fashion house Lomar. Heading up one of the region's most successful fashion houses, Loai Naseem works with his team to design unique collections tailored to fit both men and women's lifestyles in the MENA region.
Փորձելով հեղափոխել այն ավանդական մոտեցումները, որոնք կան սաուդյան հագուստի ոլորտում, Lomar-ը նախագծում է միաժամանակ հարմարավետությունը, անցյալի ազնվազարմությունն ու ժամանակակից մոտեցումներ միավորող հագուստ։ "Դիզայնը այն հիմնարար քարն է, որի վրա կառուցվում է ցանկացած ապրանք, որը ուզում ես գնել կամ արտադրել",-ասում է Լոայը։ Դնելով դիզայնը բիզնեսի գլխին, Jaguar Forward Thinker ծարգրի այս մասնակիցը և իր թիմը յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ստեղծում են նորարարական լուծումներ, ապահովելով բրենդի կենսունակությունն ու անընդհատ զարգանալով՝ հաճախորդների անընդհատ փոփոխվող կարիքները հոգալու նպատակով։


Քննարկելով դիզայնում մանրուքների կիրառման մակարդակները՝ Լոայը ընդունում է պլանավորման և վերահսկման կարևորությունը, ինչը թույլ է տալիս մնալ մեկ քայլ բոլորից առաջ ր ապահովել որակի անգերազանցելի մակարդակ։ «Դեպի ապագա գցած հայացքը երաշխավորում է ներկան և ինձ առաջնորդ է դարձնում։»
Լոայ Նասեմ օրինակ է ծառայում տարածաշրջանի այն գործարարների համար, որոնք ցանկանում են փոփոխություն բերել ավանդական ճյուղերում՝ հետևելով իրենց կրքին և ստեղծելով նորարարական ապրանքներ և ծառայություններ։ Սեղմեք այստեղ՝ Լոայ Նասեմի մասին պատմող ‘Forward Thinker' ծրագրի երրորդ էպիզոդը Jaguar MENA-ի YouTube-յան ալիքում ամբողջությամբ դիտելու համար։


Jaguar-ի "Forward Thinkers" ֆիլմաշարը մեկնարկել է այս տարի որպես ապրանքանշանի "The Art of Performance" հարթակի մաս և նշանավորում է ամբողջ տարածաշրջանում ընկերության մոդելային շարքի ընդլայնումը և կրեատիվ կոնտենտի օգնությամբ մարտահրավեր է նետում նորարարության և կատարելության մասին ավանդական պատկերացումներին։ Համագործակցելով ԱՄԷ-ն, Քուվեյթը, Լիբանանը և Սաուդյան Արաբիան ներկայացնող "Forward Thinkers"-ների հետ՝ նախագիծը կիսվում է տարբեր անհատների պատմություններով, նրանց նվաճումներով և նվիրվածությամբ՝ իրենց համապատասխան ոլորտներում։