Նորարությունը Ռալֆ Սփեթի երկրորդ էությունն է։ 2010 թվականի փետրվարի 18-ից դառնալով Jaguar Land Rover ընկերության գլխավոր գործադիր տնօրեն՝ նա մասնակցեց բիզնեսի հիշարժան զարգացումներին, ներառյալ աճող վաճառքները, ավելի քան 8000 նոր աշխատատեղերը և աղմկահարույց նորամուտները, մասնավորապես՝ նոր XJ-ն ու մակնիշի առասապելական F-TYPE-ը։
Լինելով ավտոմեքենաների մեծ սիրահար՝ նա վարում է Jaguar XFR և ունի նաև դասական E-Type: Եվ ընկերության հաջողությունների զգալի մասը պայմանավորվում է այն ուշադրությամբ, որը դռ․ Սպեթը դարձնում է դիզայնին, ոչ միայն ավտոմեքենաների մասով, այլև ընկերության գործունեության ցանկացած փուլում։
«Ես խոսում եմ այն մասին, թե ինչպես ենք մենք նախագծում մեր գործընթացները, ինչպես ենք նախագծում հետազոտոթյուններն ու արտադրությունը, ինչպես ենք նախագծում ուսուցումը, մարդկային ռեսուրսների կառավարումը, անհատական որակները։ Ինչպես նաև այն մասին, թե ինչպես ենք կառուցում մեր հարաբերությունները դիլերների և, վերջնական հաշվով, մեր հաճախորդների հետ։»
Այստեղ է նա տեսնում հաջողության բանալին՝ արժեքների և նորարությունների ստեղծում տնտեսական արդյունքների հասնելու նպատակով, ինչն իր հերթին արդարացնում է նորարարությունների մեջ կատարվող ներդրումներ։ Փոխկապակցված ազդեցությունների հիանալի շրջան։
«Մենք դարձել ենք ավելի միջազգային, նախագծում ենք ավելի շատ ապրանքատեսակներ, ներդումներ ենք կատարում տարբեր ոլորտների տարբեր տեխնոլոգիաների մեջ։»
Ստանալով ինժեներ-տնտեսագետի աստիճան Ռոզենհայմի համալսրանում (Գերմանիա)՝ նա հետագայում ստացավ նաև տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում։ Նա նաև հանդիսանում է արդյունաբերության պրոֆեսոր Ուորվիկի համալսարանում։
Դոկտոր Սպեթը մի քանի տարի աշխատել է որպես բիզնես-խորհրդատու, մինչև 1980 թվականին BMW-ին միանալը։ Քսան տարի անց նա տեղափոխվեց Ford Motor Company-ին պատկանող Premier Automotive Group ընկերութուն՝ որպես արտադրության, որակի և պլանավորման գծով տնօրեն։ BMW-ում իր վերջին աշխատանքը եղել է Land Rover-ի փոխտնօրենի պաշտոնը, այ տարիներին, երբ ապրանքանշանը պատկանում էր BMW-ին։
Այնուհետ նա դարձավ Ford-իPremier Automotive Group (PAG) արտադրության, որակի և պլանավորման գծով տնօրեն, երբ BMW-ն 2000 թվականին Land Rover-ը վաճառեց Ford-ին։ Մինչև Jaguar Land Rover տեղափոխվելը նա աշխատում էր գազարդյունեբարության ոլորտում ինժեներական լուծումներ առաջարկող միջազգային գերմանական Linde Group ընկերությունում որպես գլոբալ գործառույթների տնօրեն։
"Սա շրջադարձային պահ է Jaguar Land Rover-ի համար", -նշում է նա։ " Սա հնացած ոլորտ չէ, ավտոմեքենաներում կիրառվում են ապագայի առաջադեմ տեխնոլոգիաները։" 170 առաջադեմ հետազոտական թիմ տեափոխելով Ուորվիկի համալսարան՝ նա նաև ծրագրում է շուրջ 100 մլն ֆունթ ծախսել համատեղ հետազոտությունների վրա մի քանի տարիների ընթացքում։ Նա նաև ուշադրությամբ հետևում է Jaguar Land Rover-ի համար մշակած տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններին, օրինակ, Jaguar C‑X75 նախագծի շրջանակներում Bladon Jets ընկերության նախագծած միկրոգազային տուրբինը։
Ծնվել է Գերմանիայի Ռոթ քաղաքում, ամուսնացած է, ունի երկու դուստր։