ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՏՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

Սկսեք ամեն օրը լրիվ լիցքավորմամբ։

Երբ խոսքը վերաբերում է ձեր Jaguar-ը լիցքավորելուն, տնից ավելի լավ տեղ չկա: Պարզապես երեկոյան միացրեք ձեր ավտոմեքենան էլեկտրական վարդակին, ինչպես ձեր բջջային հետախոսը, և առավոտյան դուք կունենաք լրիվ լիցքավորված ավտոմեքենա, որը պատրաստ է ուղևորություններին։ որը պատրաստ է ուղևորություններին։

ՏԱՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐԻՉՆԵՐ. ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԻՋՈՑ

Տանը հնարավորինս արագ լիցքավորման ժամանակի համար խորհուրդ ենք տալիս պրոֆեսիոնալ տեղադրված տնային լիցքավորիչ, որը նաև հայտնի է որպես կոմպակտ լիցքավորիչ կամ տնային լիցքավորման կետ:


Տեղադրման համար սովորաբար պահանջվում է մասնավոր կայանատեղի, օրինակ՝ ավտոճանապարհ կամ ավտոտնակ՝ ձեր տան էլեկտրականությանը միանալու համար: Խնդրում ենք ստուգել ձեր անշարժ գույքի համատեղելիությունը ձեր ընտրած տնային լիցքավորման ծառայության մատակարարի հետ:

 ԱՐԹՆԱՑԵՔ՝ ՊԱՏՐԱՍՏ ԳՆԱԼՈՒ ԱՄԵՆՈՒՐ

ԱՐԹՆԱՑԵՔ՝ ՊԱՏՐԱՍՏ ԳՆԱԼՈՒ ԱՄԵՆՈՒՐ

Տնային լիցքավորիչը կլիցքավորի ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան մեկ գիշերվա ընթացքում և կապահովի մինչև 35 կմ (22 մղոն) 1 հեռահարություն 60 րոպեում՝ օգտագործելով 7 կՎտ հզորությամբ էլեկտրամատակարարում:
 ԱՄԵՆ ԱՄԻՍ ԳՈՒՄԱՐ ԽՆԱՅԵՔ

ԱՄԵՆ ԱՄԻՍ ԳՈՒՄԱՐ ԽՆԱՅԵՔ

Տնային լիցքավորումը ոչ միայն հարմար է, այլև էլեկտրաէներգիայի արժեքը մեկ կիլոմետրի հաշվարկով ավելի ցածր է բենզինի և դիզելային վառելիքի համեմատ: Եվ դուք կարող եք էլ ավելի իջեցնել այդ ցուցանիշը՝ օգտվելով էլեկտրաէներգիայի ոչ պիկային սակագնից։
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՐԱԿ

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՐԱԿ

Ոլորտի կողմից հաստատված մատակարարների տնային լիցքավորիչները նախատեսված են բոլոր եղանակային պայմաններում օգտագործելու համար

ՏՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐԻՉՈՎ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

3 երիթներով տեղական վարդակներ 3 կՎտ տնային լիցքավորման կետ 7 կՎտ տնային լիցքավորման կետ
Լրիվ լիցքավորման մոտավոր ժամանակը 7 ժամ 4 ժամ 2 ժամ
Լիցքավորման առավելագույն դրույքաչափը 2 կՎտ 3 կՎտ 7 կՎտ

ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՏՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Պարզելու համար, թե ովքեր են մեր առաջարկած տնային լիցքավորիչի (կոմպակտ լիցքավորիչ) մատակարարները ձեր տարածքում, այցելեք ձեր տեղական Jaguar մանրածախ վաճառողին:
ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՏՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

ՁԵՐ ՏՆԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐԻՉԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1.  ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ

1. ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ

Ձեր տնային լիցքավորիչի տեղադրման գործընթացը սկսելու համար ընտրեք ձեր տնային լիցքավորման ծառայության մատակարարին: Ձեր Jaguar մանրածախ վաճառողը կարող է օգնել այդ հարցում:
2. ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

2. ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ձեր ընտրած լիցքավորման ծառայության մատակարարը հարցում կանցկացնի հեռախոսով կամ առցանց՝ որոշելու, թե արդյոք ձեր անշարժ գույքը համատեղելի է կոմպակտ լիցքավորիչի տեղադրման հետ:
3. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ

3. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ

Համաձայնեցրեք տեղադրման ամսաթիվը ձեր ընտրած մատակարարի հետ: Եթե դուք իրավասու եք տեղադրման ծախսերն հոգալու համար պետական դրամաշնորհ ստանալ, ապա ձեր մատակարարը դա կանի ձեր անունից:
4.  ՏԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

4. ՏԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Տեղադրման ամսաթիվը մոտենալուն պես, ձեր ընտրած մատակարարը կտեղադրի ձեր կոմպակտ լիցքավորիչը և և կպատմի ձեզ լիցքավորման հիմունքների մասին:

ՏԵՂԱԿԱՆ ՎԱՐԴԱԿՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Եթե դուք երկար ժամանակով բացակայում եք տնից, և ձեր տնային լիցքավորիչը հասանելի չէ, ապա էլեկտրական կենցաղային սարքերի համար օգտագործվող տեղական ստանդարտ վարդակը նույնպես կարող է լիցքավորել ձեր ավտոմեքենան, բայց շատ ավելի դանդաղ տեմպերով: Պարզապես միացրեք ձեր Jaguar-ի լրացուցիչ տեղական վարդակին միացվող (Mode 2) լիցքավորման մալուխը:

JAGUARԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ  ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

Զգացեք Jaguar-ի էլեկտրաֆիկացած կատարողականի աշխարհը՝ ամբողջովին էլեկտրական  և էլեկտրական հիբրիդային ավտոմեքենաների մեր տեսականու միջոցով:
JAGUARԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ  ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԸ

 ԻՆՉՊԵՍ ԼԻՑՔԱՎՈՐԵԼ

ԻՆՉՊԵՍ ԼԻՑՔԱՎՈՐԵԼ

Ծանոթացեք ձեր ամբողջովին էլեկտրական կամ միացված էլեկտրական հիբրիդը (PHEV) լիցքավորելու պարզ քայլերին, անկախ նրանից՝ տանն եք, թե ճանապարհին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

Հանրային լիցքավորման կետերի անընդհատ աճող ենթակառուցվածքի շնորհիվ տնից հեռու լիցքավորումը դարձել է ավելի հասանելի, քան երբևէ:

ԱՐԴԵՆ ՈՒՆԵ՞Ք ԷԼԵԿՏՐԱԿԱՆ JAGUAR:

Միացեք ձեր էլեկտրաֆիկացված աշխարհի հիմքում ընկած գործառույթներին և ծանոթացեք տանը և ճանապարհին լիցքավորելու պարզ քայլերին:
ԱՐԴԵՆ ՈՒՆԵ՞Ք ԷԼԵԿՏՐԱԿԱՆ JAGUAR:

1Լիցքավորման ժամանակը տարբեր կլինի՝ կախված բազմաթիվ գործոններից, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով. մարտկոցի տարիքը, վիճակը, ջերմաստիճանը և առկա լիցքավորումը; օգտագործվող սարքավորումները և լիցքավորման տևողությունը։

‡ Ներկայացված ցուցանիշները NEDC2 են, որոնք հաշվարկված են պաշտոնական արտադրողի WLTP թեստերից՝ համաձայն ԵՄ օրենսդրության՝ լիովին լիցքավորված մարտկոցով: Միայն համեմատության համար։ Փաստացի ցուցանիշները կարող են տարբերվել: CO₂,2 վառելիքի խնայողության, էներգիայի սպառման և հեռահարության ցուցանիշները կարող են տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անիվի տեղադրումը և աքսեսուարների առկայությունը: NEDC2-ը թվեր են, որոնք հաշվարկվում են կառավարության բանաձևի միջոցով WLTP թվերից, որոնք համարժեք են այն արժեքին, որը նրանք կլինեին հին NEDC թեստի ժամանակ: Ելնելով ստացված արդյունքներից՝ սահմանվում է հարկման չափսը:

  • Վառելիքի սպառման պաշտոնական ցուցանիշներ՝ կիրառելի չէ; I-PACE-ի ցուցանիշներն արտահայտված կՎտժ/100 կմ (մղոն)՝ համակցված 22.0-25.2 (35.4-40.5): CO₂2 արտանետումները կազմում են 0 գ/կմ։ EV հեռահարությունը՝ մինչև 470 կմ (292 մղոն): Ներկայացված թվերը արտադրողի պաշտոնական փորձարկումների արդյունք են՝ համաձայն ԵՄ օրենսդրության՝ լիովին լիցքավորված մարտկոցով: Միայն համեմատության նպատակով: Փաստացի թվերը կարող են տարբերվել: Էներգիայի սպառման և հեռահարության ցուցանիշները կարող են տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անիվի տեղադրումը, աքսեսուարների առկայությունը, իրական երթուղին և մարտկոցի վիճակը: Հեռահարության թվերը հիմնված են ստանդարտացված երթուղով սերիական արտադրության ավտոմեքենայի վրա։

  • *Վառելիքի սպառման պաշտոնական ցուցանիշները F-PACE շարքի համար (բացառությամբ միացված էլեկտրական հիբրիդ (PHEV) լ/100 կմ (մղոն գալոն)՝ համակցված 6,2-12,2 (45,6-23,2): WLTP CO₂ արտանետումները կազմում են 163-275գ/կմ։ Միացված էլեկտրական հիբրիդի (PHEV) համար լ/100 կմ (մղոն գալոն)՝ համակցված 2,2 (128,4): WLTP CO₂ արտանետումները կազմում են 49գ/կմ։ EV հեռահարության ցուցանիշները հիմնված են ստանդարտացված երթուղով սերիական ավտոմեքենայի վրա: Ձեռք բերված հեռահարությունը կարող է տարբերվել՝ կախված ավտոմեքենայից և մարտկոցի վիճակից, իրական երթուղուց, շրջակա միջավայրից և վարելու ոճից: Ներկայացված ցուցանիշներն արտադրողի պաշտոնական փորձարկումների արդյունք են՝ համաձայն ԵՄ օրենսդրության: Միայն համեմատության նպատակով: Փաստացի ցուցանիշները կարող են տարբերվել: CO₂, վառելիքի խնայողության, էներգիայի սպառման և հեռահարության ցուցանիշները կարող են տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը և աքսեսուարների առկայությունը։

    Վառելիքի սպառման պաշտոնական ցուցանիշները E-PACE  միացված էլեկտրական հիբրիդի (PHEV) համար արտահայտված լ/100 կմ (մղոն գալոն)՝ համակցված 1,4 (201,8): CO₂ արտանետումները կազմում են 33 գ/կմ: EV հեռահարությունը՝ մինչև 60 կմ (37 մղոն): Տրամադրված ցուցանիշներն արդյունք են պաշտոնական արտադրողի փորձարկումների՝ համաձայն ԵՄ օրենսդրության՝ լիովին լիցքավորված մարտկոցով: Միայն համեմատության նպատակով: Փաստացի ցուցանիշները կարող են տարբերվել: CO₂, վառելիքի խնայողության, էներգիայի սպառման և հեռահարության ցուցանիշները կարող են տարբեր լինել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անիվի տեղադրումը և աքսեսուարների առկայությունը, իրական երթուղին և մարտկոցի վիճակը: Հեռահարության ցուցանիշները հիմնված են ստանդարտացված երթուղով սերիական արտադրության ավտոմեքենայի վրա: