Առջևի վանդակաճաղի շուրջ ձևավորված հատկանշական ուրվագիծ, որը ոգեշնչված է մեր ֆիրմային մոնոգրամի նախշից:
Կամընտիր Pixel LED լուսարձակները՝ ֆիրմային DRL-ով, էլ ավելի մեծ տեսանելիություն են ապահովում բոլոր պայմաններում:
Անզիջում կատարողական շարժիչների ողջ տիրույթում; բոլորը միավորված են Jaguar-ի ինտելեկտուալ դինամիկայով և լիաքարշակ (AWD) տեխնոլոգիայով:
Առավելագույն արդյունավետություն, որն ապահովում է Jaguar F-PACE միացված հիբրիդը՝ մինչև 65 կմ էլեկտրական հեռահարությամբ:
Ձեր տրամադրության տակ գտնվող մի շարք տեխնոլոգիաների հետ անխափան կապ։
** Դիտե՛ք Թեթև մարդատար ավտոմեքենաների փորձարկումների համաշխարհային ընթացակարգի (WLTP) թվերը
Ներկայացված թվերը պաշտոնական արտադրողի՝ ԵՄ օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ լիցքավորված մարտկոցով կատարված փորձարկումների արդյունքն են։ Ներկայացվում է միայն համեմատության նպատակով։ Իրական գործարկման մեջ թվերը կարող են տարբերվել։ CO2-ի, վառելիքի տնտեսման, էներգիայի սպառման և հեռավորության միջակայքի ցուցանիշերը կարող են տարբերվել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անվի տեղադրումը, տեղադրված աքսեսուարները, իրական երթուղին և մարտկոցի վիճակը: Հեռավորության միջակայքի ցուցանիշերը հիմնված են ստանդարտացված երթուղում սերիական արտադրության մեքենայի վրա։
1Միացված նավիգացիան կպահանջի հետագա բաժանորդագրություն ձեր Jaguar-ի մանրածախ վաճառողի կողմից առաջարկված ժամկետից հետո: Կամընտիր հատկանիշները և դրանց առկայությունը կարող է տարբերվել կախված ավտոմեքենայի բնութագրերրից (մոդել և ուժային ագրեգատ) կամ իրենց նորմալ աշխատանքի համար պահանջել այլ գործառույթների տեղադրում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ձեր տեղական մանրածախ վաճառողին կամ հավաքեք ձեր ավտոմեքենան օնլայն։ Ավտոմեքենայի ներկառուցված բոլոր գործառույթները վարորդների կողմից պետք է օգտագործվեն միայն այն դեպքում, երբ դա նրանց համար անվտանգ է: Վարորդները պետք է վստահ լինեն, որ նրանք մշտապես ամբողջովին վերահսկում են ավտոմեքենան: Pivi-ի և InControl-ի գործառույթները, տարբերակները, երրորդ կողմի ծառայությունները և դրանց հասանելիությունը մնում են կախված շուկայից. տեղական շուկայում հասանելիության և ամբողջական պայմանների համար դիմեք ձեր Jaguar մանրածախ վաճառողին: Որոշ գործառույթներ բաժանորդագրությամբ են, որը կպանջի հետագա երկարացում, ձեր մանրածախ վաճառողի կողմից նշված սկզբնական ժամկետի ավարտից հետո։ Բջջային ցանցի միացումը չի կարող երաշխավորվել բոլոր վայրերում: InControl տեխնոլոգիայի հետ կապված ցուցադրվող տեղեկատվությունը և պատկերները, ներառյալ էկրանները կամ հաջորդականությունները, ենթակա են ծրագրային ապահովման թարմացման, տարբերակի վերահսկման և այլ համակարգի/տեսողական փոփոխությունների՝ կախված ընտրված տարբերակներից: Amazon-ը, Alexa-ն և և դրանց հետ կապված բոլոր լոգոները Amazon.com, Inc.-ի կամ իր դուստր ընկերությունների ապրանքային նշաններն են։ Alexa-յի որոշակի գործառույթներ կախված են "խելացի տուն" տեխնոլոգիաներից: Amazon Alexa-յի օգտագործման համար պահանջվում է Amazon-ի հաշիվ։ Meridian™ -ն Meridian Audio Ltd.-ի գրանցված ապրանքային նշանն է։ Trifield-ը և «երեք դաշտեր» սարքը Trifield Productions Ltd.-ի ապրանքային նշանն են: