JAGUAR-Ի ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

JAGUAR-Ի ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՍՏԱՆԴԱՐՏՈՎ, ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ

Jaguar-ի պարտավորությունները անսասան են, համապարփակ և, ինչն առավել կարևոր է, հավերժ։ Նույնիսկ սրահից դուրս գալով, դուք ձեզ հետ վերցնում եք յուրաահատուկ գիտելիք, որը մշտապես պաշտպանում է, ինչպես նաև բարելավում ու ընդլայնում ձեր վարորդական փորձառնությունը։ Ահա թե ինչու է հաճախորդներին օժանդակման ծառայությունը այդքան կարևոր մեզ համար։ Մենք ուզում ենք, որ դուք մշտապես լիենք հուսալի ձեռքեչում, իսկ Jaguar-ի հետ ունեցած շփումը՝ հնարավորինս երկար։

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Այն պահից, երբ դիմում եք Jaguar-ի պաշտոնական դիլերին, դուք հայտնվում եք վերապատրաստված և որակավորված մասնագետների ձեռքում։ Ժամանակակից դիագնոստիկ սարքավորւմների շնորհիվ Jaguar-ի տեխսպասարկաման անձնակազմը կգնահատեն ձեր ավտոմեքենայի կարիքները և կիրականացնեն անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները հատուկ նախագծված գործիքներով։ Եթե ձեզ անհրաժեշտ կլինի վերանորոգում, ապա դրա ընթացքում կօգտագործվեն բացառապես օրիգինալ Jaguar պահեստամասեր։ Եթե նախօրոք ամրագրում եք սպասարկում, ապա մեր առաջնահերթություններից մեկը ձեր շարժունակության ապահովումն է։ Այդ նպատակով, քանի դեռ սպասում եք ծառայությանը կամ փոխնակ ավտոմեքենային, մենք առաջարկում ենք լուծումների ամբողջական փաթեթ, ինչպիսին է դրոպ-օֆը, պրեմիում կարգի տաքսին, ավտոմեքենայի երկկողմանի առաքումը՝ ձեր նշած վայրից դեպի սապասարման կենտրոն և հակառակը։
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Jaguar-ի ղեկին նստելը պարգևում է եզակի զգացողություններ, որոնք դուք էլ ավելի կգնահատեք, եթե ձեր ավտոմեքենայի հոգսը ծածկվի ֆիքսված արժեքով առանձնացող սպասարկման ծրագրով։ Այս բարձրակարգ սպասարկումը կպաշտմանի Jaguar ավտոմեքենայի մեջ կատարած ձեր ներդրումները և թույլ կտա պահպանել արտադրողի երաշխիքային պահանջները։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Jaguar-ի դիլերին։
JAGUAR ROADSIDE ASSISTANCE ԾՐԱԳԻՐ*

JAGUAR ROADSIDE ASSISTANCE ԾՐԱԳԻՐ*

Jaguar Roadside Assistance-ի նպատակը ձեզ վստահություն հաղորդելն է այն պահերին, երբ ինչ-որ պատճառով ձեր ավտոմեքենան անշարժացել է։ Անկախ նրանից, թե ինչն է պատճառը՝ անիվի ծակվելը, խափանումը կամ վթարը, մենք օգնության կհասնենք։ Jaguar Roadside Assistance-ը հասանելի է ինչպես ձեր ստանդարտ երաշխիքի, այդպես էլ ընդլայնված երաշխիքի ծածկույթով։ Jaguar Roadside Assistance ծրագրի զանգերի կենտրոնը աշխատում է տարին 365 օր, օրական 24 ժամ և համալրված է փորձառու թիմով, որը միշտ պատրաստ է օգնություն տրամադրել։

* Կախված է շուկայից։ Մանրամասների համար դիմեք ձեր տեղական դիլերին։
ԵՐԱՇԽԻՔ

ԵՐԱՇԽԻՔ

Ձեր հանգստության համար մենք առաջարկում ենք 5 տարվա կամ 150 000 կմ ստանդարտ երաշխիք, որը ծածակում է արտադրական խոտանի վերացման նպատակով իրականացված վերանորոգումը։ Սա երաշխավորում է, որ ձեր Jaguar-ը մշտապես կլինի հուսալի ձեռքերում։ Jaguar-ն առաջարկում է նաև ընդլայնված երաշխիք, որը կոչված է նվազեցնել շահագործման արժեքը և լրացուցիչ վստահություն հաղորդել հաճախորդներին։ Ընդլայնված երաշխիքի մասին ավելին իմանալու համար դիմեք Jaguar-ի ձեր դիլերին։ 5 years/150,000 km Jaguar's Warranty as standard, which covers repairs required as a result of a manufacturing fault. It ensures that your Jaguar is always in the most capable hands. Jaguar also offers Extended Warranty designed to reduce your cost of ownership and offer all reassurances you expect. To find out more about purchasing a Jaguar Extended Warranty, please speak to your Jaguar Retailer.
TOTAL CARE ՀԱՎԵԼՎԱԾ

TOTAL CARE ՀԱՎԵԼՎԱԾ

Jaguar Total Care հավելվածը 24/7 ռեժիմով աշխատող հարթակ է, որը կօգնի հոգալ ձեր բոլոր կարիքները։ Եթե ձեզ անհրաժեշտ է ստանալ օժանդակում ճանապարհին, ծանոթանալ GPS ուղղություններին, գտնել աքսեսուար կամ ուղղակի մոտակա սրահը, և ամրագրել այց տեխսպասարկման կենտրոն, Jaguar-ի Total Care հավելվածը թույլ է տալիս անել այդ ամենը մեկ կոճակ սեղմելով։ Էլ ավելի հարստացնելու ձեր փորձառնությունը որպես սեփականատեր, ներվեռնեք այդ աբվճար հավելվածը հենց այսօր։ Հասանելի է Google Play և App Store հարթակներում։
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ձեր ավտոմեքենայի սպասարկման պատմությունը կպահպանվի և մշտապես կթարմացվի անվտանգ առցանց տվյալների բազայում։ Այն կներառի մինչվաճառքային զննումը, ձեր բոլոր հերթական սպասարկումները, դրանց համապատասխան մասերն ու թափքի զննումները։