JAGUAR ՕՐԻԳԻՆԱԼ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

JAGUAR ՕՐԻԳԻՆԱԼ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՕՐԻԳԻՆԱԼ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ։

Jaguar-ի բոլոր օրիգինալ պահեստամասերը արտադրված են նույն մասնագրերով, ինչը և ձեր ավտոմեքենայի վրա տեղադրված մասերն են։ Սա նշանակում է, որ երբ կգնեք օրիգինալ պահեստամաս, կարող եք վստահ լինել, որ դուք ստանում եք նույն ամրության, որակի և փորձարկված ապրանքը։

ԱՐԳԵԼԱԿՆԵՐ՝ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՆՍԱՆՁԵԼԻ ՈՒԺԸ

Մենք առաջին ավտոարտադրողն էինք, որը սկսեց օգատգործել սկավառակային արգելակները սերիական արտադրության ավտոմեքենաների վրա, և արգելակների հանդեպ մինչ օրս ցուցաբերում ենք առանձնահատուկ մոտեցում։ Մեր սարգելակային կոճղակներն ու սկավառակները նախագծվում են գրեթե 12 ամիս մինչև դրանց արտադրության սկիզբը։ Այնպիսի բնութագրեր, ինչպիսին են չափսերը, դիմացկունությունը, քաշը և նյութերի խառնուրդը մանրակրկիտ հաշվի են առնվում, որպեսզի կանխվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսին են արգելակման ուժի արագ մարումը, արգելակների արագ մաշումը, ճռճռոցը և չբալանսովարված արգելակումը։

Jaguar-ի օրիգինալ արգելակային սկավառակներն ու կոճղակները նախագծված են ամենախիստ պահանջներին համապատասխան, որոնք խմբավորված են հինգ չափորոշիչներով և ենթարկվում են առանձին փորձարկումների։


ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արգելակման արդյունավետության նկատմամբ մեր անփոխզիջումային մոտեցումը արտացոլվում է Նյուրբուրգռինգի նորացված «Նորդշայֆե» մրցուղում իրականացվող փորձարկումներւմ։ Արգելակային սկավառակներն ու կոճղակները պետք է դիմանան 20 կիլոմետր երկարությամբ այս քամող մցրողու 22 շրջանների ընթացքում։


ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ

Օրիգինալ արգելակային սկավառակներն ու կոճղակները փորձրակվել են տարբեր էքստրեմալ ջերմաստիճաններում, սկսած Կալիֆորնիայի "Մահվան դաշտ" կոչվող հատվածի 120°F տապը, մինչև հյուսիսային Շվեդիայի ցուրտ արկտիկական պայմանները։


ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Մեր արգելակային սկավառակներն ու կոճղակները ծանարբեռնված աշխատում են նաև Ալպերի ոլորոապտույտ կտրուկ լեռնային ճանապարհներին։ Այս ճանապարհներով ընթանում են ամբողջովին բարձված տրանսպորտային միջոցներ, ուղևորության ամբողջ ընթացքում արգելակման սահունությունն ու կայունությունը ստուգելու համար։


ՈՏՆԱԿԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Jaguar-ի արգելակները ենթարկվում են ոլորտի համար ստանդարտ համարվող AMS Brake Fade թեստին։ Ավտոմեքենան չափազանց արագ արագանում է մինչև 100 կմժ և այնուհետ արգելակում հնարավորինս կտրուկ՝ մինչև ամբողջական կանգ առնելը։ Այս դաժան գործընթացը առանց ընդմիջման կրկնվում է 12 ցիկլով։


ԿԱՅԱՆՈՒՄ

Jaguar-ի արգելակները կարող են ապահովել երկար ու կտրուկ այնպիսի արգելակումներ, որոնց ընթացքում սկավառկներն ու կոճղակները տաքանում են մինչև 500°C, և այդ ամենը առանց արդյունավետությունը կորցնելու։ Նույնիսկ այպսիսի անհավանակն ջերմաստիճանների ենթարկվելուց հետո սկավառկներն ու կոճղակները պետք է մնան բավականաչափ ամուր, որպեսզի ապահով են կայանման արգելակում 18% թեքություն ունեցող մակերևությի վրա։


ԱՐՏԱՆԵՏՈՒՄ՝ JAGUAR-Ի ԱՆՇՓՈԹԵԼԻ ՁԱՅՆ

Jaguar-ի արտանետման համակարգը նախագծված է այնպես, որպեսզի բաց ճանապրհներից լսվի սպորտային մռնչյունը, իսկ ավելի հանդարտ իրավիճակներում մնա ավելի հանգիստ։

Օրենսդրական պահանջներին համապատասխանող օպտիմալ տոնայնության մշակումը տևել է ամիսներ։
Արտանետման համակարգի անհավանական ձայնը համապատասխանում է դրա պատրաստման նյութերի որակներին։

Չժանգոտող պողպատը հատուկ ընտրված է արտանետման գազերի մինչև 700°C ջերմաստիճանին դիմանալու և արտանետման համակարգին ամրություն հաղորդելու նպատակով։ Նախագծման ընթացքում Jaguar-ի արտանետման համակարգը ենթարկվում է մինչև 1000 ժամ դաժան փորձարկումների հատուկ դինամոչափական ստենդերի վրա, որոնք նմանեցվում են վարման տարբեր բարդ պայմաններին։ Հարյուրավոր ժամեր ծախսվում են արտանետման համակարգը շարժիչի ամենաբարձր պտույտների պայմաններում փորձարկման վրա, երբեմն՝ նորմալ շահագործման պայմաններում չհանդիպող։

Նախագծման գործընթացը երաշխավորում է, որ Jaguar-ի շարժիչի կառավարման համակարգը համապատասխանի արտանետման գազերի բնութագրերի։ Արդյունքում ապահովվում է օպտիմալ արտադրականությունը և վառելիքի խնայողությունը, առավելություններ, որոնք հնարավոր չէ գտնել ցածր որակի կամ Jaguar-ի բարձր չափորոշիչներին չհամապատասխանող համակմարգերով։


ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ՝ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է

Jaguar-ի թեթևաձույլ անվասկավառակները ապահովում են տեսողական գեղեցկություն, որը կատարելապես համահունչ է ձեր Jaguar-ի սպորտային բնույթին։ Սակայն դիզայնի կատարելության վրա կանգ առնելու փոխարեն, մենք շարժվում ենք առաջ, որպեսզի երաշխավորենք դրանց համապատասխանությունը ինժեներական կառուցվածքի, արտադրողականության, երկարակեցության և անվտանգության ամենախսիտ պահանջներին։


ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Jaguar-ի օրիգինալ թեթևաձույլ անվասկավառակներում օգտագործվում է ալյումինի և սիլիցիումի եզակի համաձուլվածք, որն ապահովում է օպտիմալ ամրությունն ու պնդությունը։ Նախագծման որակի նկատմամբ մանրակրկիտ ուշադրությունը շարունակվում է նաև արտադրության ժամանակ, որտեղ Jaguar-ի բոլոր անվասկավառակները ենթարկվում են ռենտգենյան ուսումնասիրության՝ ամենամանր չաքը ահյտնաբերելու նպատակով։ Եթե հայտնաբերվում է նույնիսկ ամենափոքր թերություն որը համատեղելի չէ կառոըցվածքային ամբողջականության հետ, տվյալ անվահեծը խոտանվում է։


ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրիգինալ անվասկավառակները համապատասխանում են երկրաչափական և կայունության չափորոշիչներին։ Բոլոր օրիգինալ թեթևաձույլ անվասկավառակները ապահովում են հստակ տարածություն այլ մասերից, օրինակ՝ արգելակային ենթակիրներից։


ԱՄՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև Jaguar-ի թեթևաձույլ անվասկավառակների արտադրությունը հաստատելը դրանք անցնում են ինտենսիվ նախագծման փուլով։ Այն ներառում է առնվազն 12 շաբաթ տևողությամբ կորոզիայի դինամիկ թեստը։ Դրա ընթացքում գնահատվում է համաձուլվածքի դիմադրողականությունը տարբեր կորոզիոն հեղուկների ազդեցությանը, ինչպիսին են մաքրող միջոցները, արգելակային հեղուկը, վառելիքը և թթվային ու հիմնային բնույթ ունեցող այլ հեղուկներ։ Ի լրումն այս ամենին, անվասկավառակները հազարավոր ժամերով ենթարկվում են աղի սփրեյի և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը՝ գնահատելու համար դրանց դիմացկունությունը ծանր պայմաններում։


ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Առավել անողոք թեստերից մեկի՝ Pendulum Impact Testի շրջանակներում գնահատվում է անվասկկավառակի դիմադրողականությունը հարվածներին դրա առավել թույլ ևուժեղ կետերում։ Անվասկավառակը մանրակրկիտ հետազաոտվում է՝ հասկանալու համար դրա կառուցվածքային պահվածքը, ինչը ապահովում է օպտիմալ անվտանգություն և ամորտիզացիա ինչպես ուղևորների, այդպես էլ ավտոմեքենայի համար։

Օրիգինալ Jaguar անվասկավառակներ ձեռք բերելու վերաբերյալ ավելի մանրամասն կաորղ եք իմանալ մեր Աքսեսուարների առցանց կատալոգից։ Ծանոթացե՛ք էլեկտրական online-ի թիմին։


ՎԱՌԵԼԻՔԻ ԶՏԻՉՆԵՐ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ

Գոյություն ունի ռիսկ, որ ձեր ավտոմեքենայի մեջ կիրառվող վառելիքը կարող է պարունակել տարբեր մասնիկներ, ինչպիսին են կեղտը, ավազը կամ ժանգը։ Դրանցից որոշները հայտանբերվում են միայն միկրոնային մակարդակում (mմեկ միկրոնը հավասրա է մեկ միլիմետրի հազարերորդական մասին)։ Եթե վառելիքի զտիչը աչքի չի ընկնում զտման բարձր որակով, այս աբրազիվ մասնիկները կարող են հասնել մինչև վառելիքի ինժեկտրոները և շարժիչի այլ կոմպոնենտներ, ազդելով հզորության, արտանետումների, աղմուկի և վառելիքի խնայողության վրա։

Այս փոփոխականները կրիտիկական են ձեր Jaguar-ի համար։ Ցածրորակ զտիչը կարող է նաև պատճառ հանդիսանալ վառելիքի ինժեկտորների կամ պոմպի ժամանակից շուտ մաշվելու համար։ Մի խնդիր, որը բարդ և թանկարժեք լուծում է պահանջում։

Jaguar-ը առաջարկում է վառելիքի օրիգինալ զտիչներ, որոնք ապահովում են ամենաբարձր մակարդակի պաշտպանություն ինչպես բենզինային, այդպես էլ դիզելային շարժիչների համար։ Մեր դիզելային շարժիչների համար նախատեսված Jaguar-ի օրիգինալ զտիչները, օրինակ, ապահովում են մինչև 93.5% արդյունավետություն 3-5 միկրոն չափսի մասնիկները բլոկավորելու հարցում, բառացիորեն զտելով միկրոսկոպիկ մակարդակում։ Սրան զուգահեռ դրանք կանխում են ցանկացած տեսակի այլ հեղուկի ներթափանցումը դիզելային վառելիքի մեջ, ինչը ապահովում է շարժիչի անգերազանցելի պաշտպանվածություն։ Զտիչները ոչ միայն օպտիմալորեն պաշտպանում են, այլև նպաստում են վառելիք անխափան և վերահսկելի հոսքը դեպի այրման խցիկներ՝ ապահովելով բարձր արտադրողականություն։

Ինչպես և Jaguar-ի օրիգինալ այլ մասեր և աքսեսւոարներ,Jaguar-ի օրիգինալ զտիչները ենթարկվում են բազում ծանր փորձարկումների, ինչպիսին են Durability Testing, Corrosion Testing և Pressure Cycle Testing գործընթացները։ Անվտանգության տեսանկյունից, վառելիքի օրիգինալ զտիչները, մանրակրկիտ փորձարկվում են Crash Testing փորձի ընթացքում։


ՅՈՒՂԻ ԶՏԻՉՆԵՐ՝ ՉԶՏՎԱԾ ՅՈՒՂԻ ԱՐԺԵՔԸ

Jaguar-ի յուղի օրիգինալ զտիչները նախատեսված են շարժիչի յուղի ամբողջական զտում։ Զտված յուղը կարևոր է շարժիչի շարժվող մասերի մաշվածությունը կանխելու համար՝ հանդիսանալով դրանց երկարաժամկետ հուսալի աշխատանքի կարևորագույն գրավականը։

Գոյություն ունի ռիսկ, որ Jaguar-ի ստանդարտներին և մասնագրերին չհամապատասխանող յուղի զտիչների օգտագործումը կարող է հանգեցնել ավտոմեքենայի լուրջ վնասվածքի։ Այդպիսի մեծ անախորժությունների ցանկը ներառում է․


  • Զտիչը թույլատրելիից արագ է բլոկավորվում, ինչը կարող է հանգեցնել վերթողիչ փականի բացմանը և, հետևեբար, չզտված յուղի արտանետմնաը դեպի շարժիչ ու վերջինիս հետագա վնասվելուն։
  • Զտման ոչ ստանդարը ընթացքին, որը կարող է բաց թողնել շատ կամ մեծ մասնկիկներ՝ մեծացնելով շարժիչի մասշվածութունն ու արտանետումների մակարդակը։
  • Զտող տարրը պայթում է կամ շարքից դուրս է գալիս բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատող յուղի հոսքը վերահսկելու անկարողության պատճառով, ինչը կարող է բերել շարժիչի խափանմանը։
  • Անորակ նյութերը կարող են ազդել հերմետիկության վրա։ Միջադիրների շարքից դուրս գալը կարող է նպաստել շարժիչի վնասմանը չզտված յուղի կամ յուղի ցածր ճնշման հետևանքով։
  • Հաստատված սպասարկման ժամկետներին չհետևելը


Այս խնդիրներից խուսափելու համար, Jaguar-ի յուղի օրիգինալ զտիչները նախագծման փուլում ենթարկվում են հազար ժամը գերազանցող տարբեր փորձարկումների։ Տեստերի արդյունքում, զտիչներն ու յուղի փորձանմուշները համապատասխան ժամանակահատվածից հետո վերդարձվում են մատակարարներին՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են բարձր չափորոշիչներին։ Բացի այդ, յուղի զտիչները փորձարկվում են հազարավոր կիլոմետրեր ձգվող ինտենսիվ արշավների ընթացքում՝ չափազանց շոգ ու արկտիկական ցուրտ եղանակային պայմաններում։

Զտման միկրոսկոպիկ մակարդակ ապահովելու նպատակով Jaguar-ի օրիգինալ զտիչների արտադրությունում կիրառվեւոմ են ամնենաբարձր ստանդարռի նյութեր և տեխնոլոգիաներ։ Օրինակ, Jaguar XF-ի նորագույն AJ-V8 և AJ-V6 շարժիչներում կիրառվում է ապակյա մանրաթել սովորական թղթի փոխարեն, ինչը ապահովում է զտման գերագույն արդյունավետություն։